ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ձյուն է գալու

Ձյուն է գալու
31.01.2017 | 15:13

Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, փետրվարի 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:


Երևանում այսօր, վաղը, փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: Փետրվարի 2-ի ցերեկը, փետրվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ